ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ
ԴԻԶԱՅՆ
Range Rover Velar-ն առանձնանում է դիզայնի նկատմամբ հեղափոխական մոտեցմամբ: Արտահայտիչ համամասնությունները, դռների դուրս քաշվող բռնակները և հետևի ներկառուցված սփոյլերը լավացնում են դինամիկան: Իսկ լրամշակման այնպիսի տարրերը, ինչպիսին է ռադիատորի մետաղականացված վանդակաճաղը, ավտոմեքենայի արտաքինն աննկարագրելի են դարձնում:
ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ
Touch Pro Duo տեղեկատվական-ժամանցային համակարգը սարքավորված է բարձր թույլտվությամբ երկու 10-դյույմանոց սենսորային էկրաններով: Դուք կարող եք օգտագործել Touch Pro Duo համակարգը դիմապակու օպցիոնալ գունավոր պրոեկցիոն դիսփլեյի և TFT-դիսփլեյով սարքավորումների վիրտուալ վահանակի հետ համատեղ՝ աշխատեցնելով միանգամից մի քանի ֆունկցիա:
ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Անկախ նրանից՝ երթևեկում եք արագընթաց ավտոմայրուղիով, թե ոլորապտույտ գյուղական ճանապարհներով՝ Range Rover Velar-ը հիանալի արդյունքներ կցուցադրի: Intelligent Driveline Dynamics (IDD) տեխնոլոգիայով լիաքարշ համակարգը (AWD) և արգելակման ժամանակ անիվի վրա ոլորող մոմենտի դինամիկ բաշխման համակարգը վարումը դարձնում են հարմարավետ և հաճելի:
ԴԻԶԱՅՆ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Range Rover Velar-ի յուրաքանչյուր տարր, սկսած ղեկանիվի վրա տեղադրված կառավարման հարթ կուտակային սենսորներից մինչև երկու 10-դյույմանոց սենսորային էկրանները, դիմապակու պրոեկցիոն դիսփլեյն ու ցերեկային ընթացքի ֆիրմային կրակներով սարքավորված մատրիցա-լազերային լուսադիոդային լուսարձակները, մարմնավորում են դիզայնի, նորարարությունների և տեխնոլոգիաների նորագույն նվաճումները:
ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԸՆԹԱՑՔԱՅԻՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ
ԼԻԱՔԱՐՇ ՀԱՄԱԿԱՐԳ
Ավտոմատ միացող լիաքարշ համակարգը (AWD) ապահովում է թե՛ հիանալի ընթացքային որակ ճանապարհներին, թե՛ արտաճանապարհային բնութագրեր: Ցանկացած պայմաններում օպտիմալ կցորդում և արագացում ապահովելու համար Range Rover Velar-ում կիրառվում են մի շարք առաջադեմ տեխնոլոգիաներ:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԱԴԱՊՏԱՑՄԱՆ TERRAIN RESPONSЕ ՀԱՄԱԿԱՐԳ
Ճանապարհային պայմաններին ադապտացման Terrain Response եզակի համակարգը թույլ է տալիս վարորդին օպտիմալացնել շարժիչի, փոխանցումատուփի, կենտրոնական դիֆերենցիալի և ընթացքային մասի կարգավորումները՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն ցանկացած ճանապարհային պայմաններում վարման համապատասխան ռեժիմի ընտրության շնորհիվ: Ճանապարհային պայմաններին ադապտացման օպցիոնալ Terrain Response 2 համակարգն էլ ավելի է ընդլայնում նախորդ տարբերակի հնարավորությունները՝ հետևելով ճանապարհային պայմաններին և ավտոմատ կերպով ընտրելով տվյալ պայմաններին համապատասխանող վարման օպտիմալ ռեժիմը:
ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Զանազան մակերևույթներով ցածր արագությամբ երթևեկելու կրուիզ կոնտրոլը (ATPC) օպցիոնալ նորարարական համակարգ է, որը թույլ է տալիս Ձեզ ընտրել շարժման որոշակի արագություն և պահպանել այն բարդ ճանապարհային պայմաններում, օրինակ՝ ցեխի, թաց խոտի, սառույցի և ձյան վրա շարժվելիս:
ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ
ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ
ACTIVITY KEY
ԲԱՆԱԼԻ ԹԵՎՆՈՑ
Օպցիոնալ Activity Key թևնոցը կօգնի Ձեզ վայելել կյանքը: Ռետինե թևնոցի շնորհիվ կարող եք վայելել նաև ակտիվ հանգիստը: Այն հարմար է, ամուր և անջրաթափանց, ինչը թույլ կտա Ձեզ հեծանիվ վարել կամ նավարկել բայդարկայով՝ առանց կախազարդի պահպանության մասին մտածելու:
LAND ROVER GEAR
ՀԱՎԱՔԱԾՈՒ՝ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ
Ինտերիերի և էքստերիերի համար նախատեսված ոճային, ամուր և պրակտիկ աքսեսուարների հավաքածուն կօգնի Ձեզ անհատականացնել Range Rover Velar-ը:
Range Rover Velar First Edition տարբերակի համար բացառիկ ներկայացված մասնագրերը կարող են հասանելի լինել այլ մոդելային տարիների ավտոմեքենաների համար առանձին կոմպոնենտների տեսքով կամ փաթեթների կազմում: