ՕՊՑԻԱՆԵՐ ԵՎ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ
Ոչ բոլոր օպցիաներն են հասանելի բոլոր համալրումների համար: Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել Land Rover-ի պաշտոնական դիլեր Ֆորա Պրեմիում ընկերությանը:
ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ
ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ
ԲԱՑԱՌԻԿ ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ
Range Rover-ը Land Rover ընկերության ամենակատարյալ ավտոմեքենան է: Դուք կարող եք ընդգծել դրա անհատականությունը՝ ընտրելով տպավորիչ անվասկավառակներ: Հասանելի են 19-ից 22 դյույմ տրամագծով էքսկլյուզիվ անվասկավառակներ՝ լրամշակման զանազան տարբերակներով, ներառյալ՝ Diamond Turned, Dark Grey և Gloss Black լուծումները:

ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐԱՅԻՆ ՏԱՆԻՔ
Range Rover-ի համար որպես օպցիա առաջարկվող ֆիքսված կամ շարժական համայնապատկերային տանիքը սրահը լցնում է բնական լույսով՝ տեսողաբար ընդլայնելով տարածությունն ու թույլ տալով նորովի նայել աշխարհին: Հասանելի են թափքի գույնի կամ կոնտրաստային Narvik Black և Indus Silver գույնի տանիքի տարբերակներ:
ԻՆՏԵՐԻԵՐԻ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ
ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ՏԱՐՐԵՐ
Ընտրեք լրամշակման յոթ նոր պանելներից որևէ մեկը, որոնց թվում են՝ Kalahari, Argento Pinstripe, Satin Straight Walnut և Black Burr Ash տարբերակները:
ՆՍՏԱՏԵՂԵՐ
Range Rover-ի նստատեղերի վրա աշխատելիս մենք առանձնակի ուշադրություն ենք դարձրել դրանց հարմարավետությանը: Հասանելի են կաշվով և գործվածքով լրամշակման զանազան տարբերակներ: Լրացուցիչ հարմարավետության համար նստատեղերը կարող են սարքավորվել օպցիոնալ վերին ուսային հենակներով և մերսման Hot-Stone ֆունկցիայով:
ԻՆՏԵՐԻԵՐԻ ԳՈՒՆԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
Range Rover-ի սրահը ժամանակակից դիզայնի լավագույն տենդենցների մարմնավորումն է: Թանկարժեք փայտից ներդիրները, լրամշակման արտահայտիչ մետաղյա տարրերը և նրբագույնս մշակված կաշին ստեղծում են անկրկնելի տարածություն՝ լցված ջերմության և հարմարավետության մթնոլորտով: Գունային համադրությունների և նստատեղերի լրամշակման պրեմիում կարգի նյութերի լայն ընտրությունը թույլ է տալիս ստեղծել ամբողջովին Ձեր ճաշակին համապատասխանող ինտերիեր:
ԻՆՏԵՐԻԵՐԻ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ՏԱՐՐԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ
Դուք կարող եք անհատականացնել Range Rover-ը համալրումների լայն տեսականու օգնությամբ: Առաջարկվում են լուծումներ ցանկացած ճաշակի համար՝ տեղեկատվական-ժամանցային համակարգի փաթեթներից, մինչև օպցիաների Connect Pro փաթեթը՝ 4G Wi-Fi կապուղիով, և օպցիաների Smartphone փաթեթը, որը թույլ է տալիս սինքրոնացնել սմարթֆոնների մեծամասնությունը:
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Range Rover-ը սարքավորված է մեր առավել նորարարական, ինտուիտիվ հասկանալի և ժամանակակից տեղեկատվական-ժամանցային համակարգերով՝ նախատեսված ամենագնացների համար:
LAND ROVER GEAR ՀԱՎԱՔԱԾՈՒ - ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ
CLICK AND GO ՀԱՄԱԿԱՐԳ
Նստատեղերի թիկնակներին ամրացվող այս բազմաֆունկցիոնալ համակարգն առաջարկվում է որպես օպցիա և կարող է տեղադրվել գլխակալների ամրանների միջև և համալրվել լրացուցիչ սարքավորումներով՝ նախատեսված պլանշետների, պայուսակների և հագուստի համար:
ԴՈՒՐՍ ՔԱՇՎՈՂ ԿՈՂԱՅԻՆ ՈՏՆԱՀԵՆԱԿՆԵՐ
Այս պրակտիկ և ոճային ոտնահենակները հեշտացնում են ավտոմեքենայի մուտքն ու ելքը և մտնում են շեմքերի տակ, երբ դրանց կարիքը չի զգացվում:
ՏԱՆԻՔԻՆ ՈՒՂԵԲԵՌԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ
Տանիքին ուղեբեռի տեղափոխման համար նախատեսված բազմաթիվ աքսեսուարները, ինչպիսին են, օրինակ, հեծանիվների տեղափոխման սարքավորումը, ջրասպորտային գույքի ամրանները և մարզագույքի բեռնարկղը, թույլ են տալիս տեղափոխել ամենատարբեր բեռներ:
ԲԵՌՆԱՎՈՐՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ
Օպտիմալացված բեռնավորման բաժանմունքը կարող է լրացվել մի շարք աքսեսուարներով, օրինակ, միջնորմով, բաժանարարով և բեռնախցիկի հատակը պաշտպանող ռետինե գորգով: