ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ՂԵԿԱՆԻՎ
Ղեկանիի վրա տեղադրված են մինչև ակտիվացումն աննկատ մնացող սենսորա-հպումային փոխարկիչներ: Փոխարկիչներից մեկը հնարավոր է ծրագրավորել այնպես, որպեսզի կարողանաք ինքնուրույն կարգավորել այն անհրաժեշտ ֆունկցիաները կառավարելու համար:
ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ ՀԱՄԱԿԱՐԳ ՀԵՏԵՎԻ ՆՍՏԱՏԵՂԵՐԻ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հետևի նստատեղերի ուղևորների համար նախատեսված օպցիոնալ մուլտիմեդիա համակարգը սարքավորվում է գլխակալների մեջ ներկառուցված երկու 8-դյույմանոց էկրաններով կամ բարձր տվայնությամբ 10-դյույմանոց շրջադարձային էկրաններով: Համակարգը լրացված է անլար ականջակալներով, հեռակառավարման վահանակով, ինչպես նաև USB և HDMI միակցումներով, որոնք թույլ են տալիս միացնել մի քանի սարքավորում:
ՁԱՅՆԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՖՈՒՆԿՑԻԱ
Range Rover-ի համար հասանելի է ձայնի ճանաչման ինտելեկտուալ ֆունկցիան, որը թույլ է տալիս կատարել զանազան գործողություններ՝ առանց ավտոմեքենայի կառավարումից շեղվելու: Օրինակ՝ կարող եք ասել «Գտնել 97,9 հաճախականությունը» կամ «Զանգել տուն»:
INCONTROL APPS ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ
InControl Apps-ը ավտոմեքենայի մեջ կիրառման նպատակով օպտիմալացված ինտերակտիվ հավելվածների հավաքածու է, որը հնարավոր է դարձնում մուլտիմեդիա կոնտենտի հոսքային հաղորդումը, ամպային և գեոլոկացիոն տեխնոլոգիաները և այլ ֆունկցիաների կիրառումը շարժական սարքը USB-միակցմանը միացնելուց հետո:
INCONTROL PRO SERVICES ՀԱՄԱԿԱՐԳ
InControl Pro Services համակարգն ունակ է լուծելու ամենատարբեր խնդիրներ՝ իրական ժամանակում ճանապարհային իրավիճակի մասին տվյալների հավաքագրումից մինչև «դռնից դուռ» մանրամասն երթուղիների կազմումն ու Ձեր սմարթֆոնի հետ տվյալների փոխանակումը:
INCONTROL PROTECT
InControl Protect համակարգը թույլ է տալիս գրանցել Ձեր ուղևորությունները, հեռավորության վրա ստուգել վառելիքի մակարդակը, փնտրել Range Rover-ը կայանատեղիում և նույնիսկ ստուգել՝ արդյոք փակ են բոլոր պատուհանները: Ներառում է ճանապարհին օգնության ծառայության կանչի Optimised Land Rover Assistance ֆունկցիան:
ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
PHEV (ՑԱՆՑԻՑ ԼԻՑՔԱՎՈՐՎՈՂ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ)
Ցանցից լիցքավորման հնարավորությամբ հիբրիդային ավտոմեքենան (PHEV)՝ փոխզիջումներ չճանաչող հնարավորություններով, ընթացքային որակներով և դիզայնով, սարքավորված է տվյալ պահին մեր ամենատեխնոլոգիական ուժային ագրեգատով, որի CO2 արտանետումների մակարդակը կազմում է ընդամենը 64 գ/կմ:
ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱԼՅՈՒՄԻՆԵ ԹԱՓՔ
Ավելի թեթև, ամուր և էկոլոգիական նորարարական կրող թափքն առանձնանում է մեծ կոշտությամբ և ապահովում է ընթացքի անգերազանցելի սահունություն: Արտաճանապարհային ուղևորությունների ծանրաբեռնվածություններին դիմացող այս թափքը թույլ է տալիս ավտոմեքենային մնալ իսկական Land Rover:
LAND ROVER IGUIDE (ՀԱՍԱՆԵԼԻ ԿԼԻՆԻ ՇՈՒՏՈՎ)
Land Rover iGuide հավելվածը պատմում է Ձեր ավտոմեքենայի կառավարման բոլոր կարևոր ֆունկցիաների և օրգանների մասին՝ լրացված իրականության նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ: Այն նաև կրկնում է օգտատիրոջ ձեռնարկում առկա տեղեկությունները, ինչի շնորհիվ Դուք միշտ հեշտությամբ կգտնեք ավտոմեքենային վերաբերող ցանկացած հարցի պատասխան:
ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԲԱՐՁՐ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԿԱԽՈՑԻ ԲԱՐՁՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Բարձր արագությունների դեպքում կախոցի բարձրության նվազեցման համակարգը օգտագործում է էլեկտրոնային կառավարմամբ պնևմատիկ կախոցը: Աերոդինամիկ դիմադրությունն ու վառելիքի ծախսը նվազեցնելու նպատակով այն 15 մմ-ով իջեցնում է ավտոմեքենան, երբ ավտոմեքենայի արագությունը հասնում է 105 կմ/ժ:
ԷԼԵԿՏՐԱՄՈԲԻԼԻ ՌԵԺԻՄ
Երբ ակտիվացված է էլեկտրամոբիլի ռեժիմը, անցումը էլեկտրական և ներքին այրման շարժիչների միջև կատարվում է աննկատ, քանի որ համակարգը սահուն գործարկում է ներքին այրման շարժիչը ի լրումն էլեկտրականի: PHEV ավտոմեքենան կարող է աշխատել բացառապես էլեկտրականությամբ՝ առանց վնասակար արտանետումների, ինչին նպաստում է կրկնակի կցորդիչով փոխանցման համակարգի օգնությամբ մարտկոցը շարժիչից անջատելու հնարավորությունը: Վարորդը կարող է վստահել ավտոմատ համակարգերին կամ ինքնուրույն ընտրել վարման երեք ռեժիմներից մեկը՝ էներգիայի ծախսն օպտիմալացնելու նպատակով:
ԴԻՆԱՄԻԿ ՌԵԺԻՄ
Ճանապարհային պայմաններին ադապտացման Terrain Response համակարգի այս ռեժիմը մեծացնում է կախոցի կոշտությունը՝ վարման դինամիկայի աճին զուգահեռ: Սա երաշխավորում է հիանալի կառավարելիություն և վստահ մանևրում՝ թույլ տալով առավելագույն հաճույք ստանալ ավտոմեքենայի վարումից:«ԿՈՄՖՈՐՏ» ՌԵԺԻՄ
Ճանապարհային պայմաններին ադապտացման Terrain Response համակարգի այս ռեժիմն ապահովում է հարմարավետության բարձր մակարդակ՝ կարգավորելով կախոցի աշխատանքը՝ ավելի սահուն ընթացք ապահովելու համար:
ԲՆՈՒԹԱԳՐԵՐ
ԵՐԿԱՍՏԻՃԱՆ ԲԱՇԽԻՉ ՏՈՒՓ
Լրացուցիչ իջեցված փոխանցումները կարող են անփոխարինելի լինել բարդ պայմաններում, երբ շարժվում եք արտաճանապարհային պայմաններում կամ բեռ եք քարշակում: Երկաստիճան բաշխիչ տուփն ապահովում է արագության հստակ կարգավորումն ու անհրաժեշտ վերահսկումը:
ՍԱՅԹԱՔՈՒՆ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԻ ՎՐԱ ՄԵԿՆԱՐԿԻ ՀԱՏՈՒԿ ՌԵԺԻՄ՝ LOW TRACTION LAUNCH
Սայթաքուն մակերևույթի վրա մեկնարկին օժանդակող հատուկ Low Traction Launch ռեժիմը մեկնարկի ժամանակ բաշխում է ոլորող մոմենտը այնպիսի սայթաքուն մակերևույթների վրա, ինչպիսին են՝ թաց խոտը, ձյունն ու սառույցը՝ ապահովելով առավել օպտիմալ կցորդում:
ԿՑՈՐԴՈՎ ՀԵՏԸՆԹԱՑ ՇԱՐԺՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ
Կցորդով հետընթաց շարժմանն օժանդակող կատարելագործված համակարգը թույլ է տալիս վերահսկել հետագիծը ճանապարհային պայմաններին ադապտացման Terrain Response2 համակարգի շրջադարձային փոխարկիչի օգնությամբ: Օպցիոնալ համակարգն իր վրա կվերցնի նաև ղեկային կառավարումը՝ ապահովելով շարժման անհրաժեշտ հետագիծը:
ԶԱՌԻՎԵՐ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ (HDC)
Զառիվայր սահուն շարժման (HDC) Land Rover-ի պատենտավորած համակարգը հանդիսանում է ստանդարտ սարքավորում: Այն թույլ է տալիս ապահովել ավելի կանխատեսելի շարժում կտրուկ լանջերի վրա՝ պահպանելով մշտական արագությունն ու գործարկելով արգելակային համակարգն առանձին-առանձին յուրաքանչյուր անիվի համար:
ՎԱՐՈՐԴԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
ՎԹԱՐԱՅԻՆ ԱՐԳԵԼԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Ճակատային բախման պոտենցիալ վտանգ հայտնաբերելու դեպքում էկրանին հայտնվում է նախազգուշացում: Այսպես Դուք կարող եք արագ քայլեր ձեռնարկել վթարից խուսափելու համար: Եթե վարորդը չի արձագանքում, համակարգը կիրառում է վթարային արգելակումը՝ նվազեցնելով բախման հետևանքները:
ՇԱՐԺՄԱՆ ՇԱՐՔԻՑ ՇԵՂՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Օգնում է ավելի անվտանգ դարձնել երկարատև ուղևորությունները: Շարժման շարքից շեղվելու մասին նախազգուշացնող համակարգը գրանցում է ավտոմեքենայի չկանխատեսված շեղումը շարքից և տեղյակ է պահում Ձեզ տեսողական ազդանշանի և ղեկանիվի տատանումների օգնությամբ:
ԿԱՅԱՆՄԱՆ ԱՌՋԵՎԻ ԵՎ ՀԵՏԵՎԻ ՑՈՒՑԻՉՆԵՐ
Զգալիորեն նպաստում են սահմանափակ տարածության մեջ անվտանգ կայանմանը: Հետընթաց փոխանցումը միացնելիս ակտիվանում են հետևի թափարգելի վրա տեղադրված ցուցիչները: Սենսորային էկրանի պատկերն ու ձայնային ազդանշանները տեղեկացնում են՝ որքան եք մոտեցել խոչընդոտներին կայանման ընթացքում:
ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԻՉՈՎ ԿՐՈՒԻԶ ԿՈՆՏՐՈԼ
Արագության սահմանափակիչով կրուիզ կոնտրոլը պահպանում է ավտոմեքենայի ընթացիկ արագությունը՝ չպահանջելով արագացման ոտնակով անընդհատ աշխատանք, ինչը թույլ է տալիս նվազեցնել վարորդի հոգնածությունը: Այն թույլ է տալիս նաև նախապես սահմանել առավելագույն արագությունը:
ՕՊՑԻԱՆԵՐԻ DRIVER ASSISTANCE ՓԱԹԵԹՆԵՐ
DRIVE
Օպցիոնալ Drive փաթեթը ներառում է անվտանգության և տեղեկատվության զանազան ֆունկցիաներ, որոնց թվում են՝ վարորդի հոգնածության աստիճանի վերահսկման համակարգը, «կույր» գոտիների վերահսկման համակարգն ու ճանապարհային նշանների ճանաչման համակարգը՝ արագության ադապտիվ սահմանափակիչով:
DRIVE PRO
Օպցիաների Drive Pro փաթեթը ներառում է Drive փաթեթի ֆունկցիաներ, ինչպես նաև շարժման շարքի պահպանման համակարգ, վերադասավորման ժամանակ ճանապարհային միջադեպերի կանխման համակարգ, խիտ հոսքում տեղաշարժմանն օժանդակող ֆունկցիայով ադապտիվ կրուիզ կոնտրոլ ու բարձր արագությամբ տեղաշարժվելիս վթարային արգելակման համակարգ:
PARK
Ներառում է ավտոմեքենայի պարագծով տեղադրված ցուցիչների և հետևից մոտեցող ավտոմեքենաների հայտնաբերման համակարգեր, որոնք թույլ կտան Ձեզ վստահորեն մանևրել նույնիսկ սահմանափակ տեսանելիության պայմաններում: Ավտոմեքենայից անվտանգ ելքի վերահսկման ֆունկցիան նախազգուշացնում է հետևի շարքի ուղևորներին մոտեցող տրանսպորտի, հեծանվորդների և այլ պոտենցիալ վտանգների մասին:
PARK PRO
Օպցիաների Park Pro փաթեթը ներառում է Park փաթեթի ֆունկցիաներ, ինչպես նաև կայանմանն օժանդակող համակարգ, որը զգալիորեն հեշտացնում է զուգահեռ և ուղղահայաց կայանումը՝ կատարելով ղեկային կառավարում ու օգնելով տեղավորել ավտոմեքենան հասանելի տարածությունում:
ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՔԱՑՎՈՂ ԵՎ ՕԴԱՓՈԽՎՈՂ ՆՍՏԱՏԵՂԵՐ
Առջևի ու հետևի նստատեղերի տաքացումը և օդափոխումն ապահովում են օպտիմալ հարմարավետություն՝ անկախ շրջակա միջավայրի ջերմաստիճանից: Ֆունկցիաները թույլ են տալիս վարորդին և ուղևորներին միմյանցից անկախ սահմանել անհրաժեշտ ջերմաստիճանը:
ՈՒՂԵՎՈՐԻ ՆՍՏԱՏԵՂԻ ԴԵՊԻ ԱՌԱՋ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ ԱՆԳԵՐԱԶԱՆՑԵԼԻ ՀԱՄԱԿԱՐԳ
Այս ֆունկցիան թույլ է տալիս առավելագույն չափով առաջ քաշել առջևի ուղևորի նստատեղը՝ ապահովելով ավելի մեծ տարածություն հետևի ուղևորների ոտքերի համար, ինչպես նաև բարելավելով տեսադաշտը:
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՐՁԱԿԻ ՀՈՎԱՑՎՈՂ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
Առջևի կենտրոնական բարձակի օպցիոնալ հովացվող բաժանմունքը կօգնի վայելել սառը զովացուցիչ ըմպելիքները ուղևորությունների ժամանակ: Այն տեղավորում է 500 մլ ծավալով մինչև չորս շիշ, որոնց ջերմաստիճանը կպահպանվի 5°C մակարդակի վրա:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Սրահի հետնամասի ուղևորները կարող են ընտրել երկու ռեժիմներից մեկը՝ սառը կամ ջերմ սպիտակ լույս: Յուրաքանչյուր տարբերակի համար հասանելի է պայծառության մի քանի մակարդակ: Առաջին ռեժիմն առավել հարմար է ուշադրության բարձր կենտրոնացում պահանջող աշխատանքի և խնդիրների լուծման համար, իսկ երկրորդ տարբերակը լուսավորությունը դարձնում է առավել գողտրիկ և բնական:
ՔԱՌԱԳՈՏԻ ԿԼԻՄԱՏ-ԿՈՆՏՐՈԼ
Օդի ջերմաստիճանը, ինչպես նաև դրա հոսքի ուղղությունն ու ինտենսիվությունը վերահսկող քառագոտի կլիմատ-կոնտրոլն ապահովում է սրահի հարմարավետության ավելի բարձր մակարդակ: Այս համակարգը թույլ է տալիս վարորդին, առջևի ուղևորին և երկրորդ շարքի ծայրի նստատեղերի երկու ուղևորներին անհատապես կարգավորել իրենց գոտու ջերմաստիճանը: B կանգնակների վրա տեղադրված են լրացուցիչ օդափոխման վանդակաճաղեր:
ԿԱՊԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Range Rover-ը սարքավորված է 5 USB-միակցումներով լիցքավորման և տվյալների հաղորդման համար, HDMI միակցումով և էլեկտրական վարդակներով (12 Վ օժանդակ և ստանդարտ լարմամբ): Դրա շնորհիվ բոլոր ուղևորները կարող են լիցքավորել շարժական սարքերն ու վայելել ժամանցային կոնտենտը իրենց պլանշետների, հեռախոսների և այլ սարքերի վրա:
ՇԱՐԺԻՉԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԱՅԻՆ ՏԱՔԱՑՈՒՄ՝ ՀԵՌԱԿԱՌԱՎԱՐՄԱՄԲ
Այս նորարարական համակարգը կօգնի տաքացնել կամ հովացնել ավտոմեքենան: Դրա աշխատանքը վերահսկվում է հեռակառավարման վահանակի և շաբաթական թայմերի օգնությամբ: Դուք միշտ կարող եք վստահ լինել, որ սրահում կտիրի առավել հարմարավետ ջերմաստիճան:
ԲԵՌՆԱՎՈՐՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԴՌԱՆ ՍԵՆՍՈՐԱՅԻՆ ԱՆՀՊՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Այս ֆունկցիան թույլ է տալիս բացել կամ փակել բեռնավորման բաժանմունքի դուռը՝ առանց դրան կամ կախազարդին դիպչելու: Ավտոմեքենայի յուրաքանչյուր կողմից տեղադրված են ցուցիչներ, իսկ կառավարումն իրականացվում է էլեկտրոնային սարքերի օգնությամբ: Բավական է անցկացնել ոտքով ցուցիչներից մեկի տակով, որպեսզի ֆունկցիան ակտիվանա:
ԴՌՆԵՐԻ ՉԱՓԱԲԵՐԻՉՆԵՐ
Range Rover-ը կարելի է սարքավորել առջևի և հետևի դռների լրացուցիչ օպցիոնալ էլեկտրակառավարվող չափաբերիչներով: Ընթացքի վերջին 6 մմ կառավարվող շարժման շնորհիվ բոլոր դռները փակվում են առավելագույնս փափուկ և անվտանգ: