ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ
ԴԻԶԱՅՆ
Մենք պահպանել ենք Range Rover-ին բնորոշ ստորին ռելիեֆային գիծը, տանիքի գիծը և ավտոմեքենայի ողջ թափքը շրջանակող միջին գիծը: Այս ամենին մենք ավելացրել ենք մի շարք նորարարական տարրեր, ինչպիսին են՝ պիքսելային լազերա-լուսադիոդային լուսարձակները, որոնք ավելի ոճային են դարձնում ավտոմեքենան:
ՆՐԲԱԳԵՂՈՒԹՅՈՒՆ
Ճանապարհորդեք «առաջին դասով»: Range Rover-ի նրբընտիր և մինչև մանրուքները մտածված ինտերիերում չորստեղանի ավտոմեքենայի բարձր մակարդակի հարմարավետությունը համատեղվում է հինգտեղանի փոխադրամիջոցներին բնորոշ ունիվերսալության հետ: Ավտոմեքենան ավելի հարմարավետ դարձնելու համար այժմ տեղադրվում են թիկնակի թեքման ավելի մեծ անկյունով և ավելի փափուկ բարձերով առջևի և հետևի նստատեղեր:
ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Range Rover-ը լրացված է բարձր տեխնոլոգիական ամենատարբեր տարրերով, որոնք վարելը դարձնում են ավելի հարմարավետ և հաճելի: Դրանց թվում են՝ մինչև ակտիվացումն աննկատ մնացող սենսորա-հպումային փոխարկիչները ղեկանիվի վրա, ինչպես նաև Touch Pro Duo համակարգի ներդաշնակորեն ներկառուցված 10-դյույմանոց սենսորային էկրանները:
ԴԻԶԱՅՆ
ՏԵԽՆՈԼՈԳԻՆԵՐ
ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ
* PHEV ավտոմեքենաներն առանձնանում են բեռնավորման բաժանմունքի ավելի փոքր ծավալով: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք տեղական դիլերին:
Բոլոր արժեքները կիրառելի են ստանդարտ անվային բազայով (ՍԱԲ) համալրումների համար:
ՈՒՆԻՎԵՐՍԱԼՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ՝ ՆՍՏԱՏԵՂԵՐԻ ԾԱԼՄԱՆ ԴԻՍՏԱՆՑԻՈՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՅՈՎ
Բարելավված հարմարավետությամբ հետևի նստատեղերի համար հասանելի կառավարման համակարգը՝ հեռակառավարման ինտելեկտուալ ֆունկցիայով, թույլ է տալիս փոփոխել հետևի նստատեղերի դիրքը ստորին սենսորային էկրանի կամ սմարթֆոնի հավելվածի միջոցով:*
* Անհրաժեշտ է Remote Premium համակարգի առկայություն:
ԲՆՈՒԹԱԳՐԵՐ
ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
LAND ROVER GEAR ՀԱՎԱՔԱԾՈՒ — ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐ
Շահագործման ցանկացած փուլում Դուք կարող եք սարքավորել Ձեր Range Rover-ը Land Rover Gear հավաքածուի աքսեսուարներից: Հարմարեցրեք ավտոմեքենան Ձեր կարիքներին ոճային, հուսալի և ունիվերսալ աքսեսուարների օգնությամբ, որոնք նախագծվում, փորձարկվում և արտադրվում են որակի նույն բարձր չափորոշիչներին համապատասխան, ինչը և Ձեր ավտոմեքենայի օրիգինալ սարքավորումները:
InControl համակարգի նկարագրված որոշ ֆունկցիաներ կարող են լինել օպցիոնալ կամ հասանելի չլինել որոշ շուկաներում կամ որոշակի շարժիչներով համալրված ավտոմեքենաների համար: Ձեր երկրում առկայության և ամբողջական պայմանների վերաբերյալ տեղեկատվությունը ճշտեք Land Rover-ի պաշտոնական դիլերից;:
Որոշ ֆունկցիաներ պահանջում են համապատասխան տարիֆային պլանով SIM քարտի առկայություն: Land Rover-ի Ձեր դիլերի կողմից նախապես սահմանված ժամանակահատվածի ավարտից հետո անհրաժեշտ կլինի երկարաձգել բաժանորդագրությունը: Շարժական ցանցի ծածկույթը չի երաշխավորվում ամենուրեք: