Land Rover- ը ներկայացնում է Ջեյմս Բոնդի արկածների մասին պատմող «Մահանալու ժամանակը չէ» (No Time to Die) ֆիլմի բացառիկ գովազդային հոլովակ
20-02-2020
«Մահանալու ժամանակը չէ» ֆիլմի հատուկ տեսարանների վրա աշխատել են հնարքներ բեմադրող Լի Մորիսսոնը (Lee Morrison) և հատուկ էֆեկտներ նախագծող, "Օսկարի" մրցանակակիր Քրիս Կորբուլդը (Chris Corbould)։
Land Rover- ը ներկայացնում է Ջեյմս Բոնդի արկածների մասին պատմող «Մահանալու ժամանակը չէ» (No Time to Die) ֆիլմի բացառիկ գովազդային հոլովակ, որում նոր Defender-ը կատարում է 30-մետրանոց թռիչք և ցուցադրում բացառիկ արտաճանապարհային հնարավորություններ՝ առավելագույն արագությամբ հաղթահարելով գետերը, ճահճուտները և անտառները:
Նիք Քոլլինզ (Nick Collins) ՝ Land Rover Defender մոդելային շարքի տնօրեն. «Defender-ն անցել է ամրության և դիմացկունության աներևակայելի բարդ փորձարկումներ՝ ըստ նոր ստանդարտների, ներառյալ թռիչքը կամրջից, որոնք թույլ են տվել հնարքներ բեմադրող թիմին հասկանալ, թե ֆիլմում նկարահանելու համար ինչն է անհրաժեշտ լրամշակել ավտոմեքենայի ընթացիկ մոդիֆիկացիայում առանց թափքի կառուցվածքի փոփոխության, բացառությամբ անվտանգության կարկասի տեղադրելը։»
«Մահանալու ժամանակը չէ» ֆիլմում հետապնդման տեսարանների նկարահանումներին մասնակցել է բրիտանացի պրոֆեսիոնալ կին ավտոարշավորդ և կասկադյոր Ջեսիկա Հոկինսը, որին Լի Մորիսսոնը հրավիրել է կանանց «Ֆորմուլա 3» սերիայում հաջող մրցելույթներից հետո։
Ֆիլմում ներգրավված Defender-ի նախագծման գործընթացի ժամանակ Land Rover-ի դիզայներների թիմը սերտորեն համագործակցել է հատուկ էֆեկտների բեմադրիչ Քրիս Քորբուլդի հետ։ Defender X-ի հիման վրա ստեղծված, Santorini Black գույնով առաջարկվող, 20-դյույմանոց սև անվասկավառակներով և հատուկ արտաճանապարհային անվադողերով սարքավորված ավտոմեքենան դարձել է առաջին Defender-ը, որն իջել է Սլովակիայի Նիտրա քաղաքում գտնվող՝ JLR-ի նոր գործարանի հոսքագծից:
Մեծ Բրիտանիայի խոշորագույն ավտոարտադրողի և EON Production-ի համագործակցությունը Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերի արտադրության շրջանակներում սկսվել է դեռևս 1983 թվականին, երբ բաց տանիքով Range Rover-ը հայտնվեց "Ութոտնուկ" ֆիլմի կադրերում:
Նոր ֆիլմում ներգրավված են Land Rover-ի ամենանշանավոր ավտոմեքենաները։ 10 նոր Defender-ների հետ միասին "Մահանալու ժամանակը չէ" ֆիլմում հանդիսատեսը կտեսնի Range Rover Sport SVR-ը, Land Rover Series III-ը և Range Rover Classic-ը: