Jaguar Land Rover-ը ցուցադրում է քաղաքային շարժունակության ապագան
26-02-2020
Jaguar Land Rover-ը ներկայացնում է նոր, համարձակ Project Vector կոնցեպտը, որը մշակվել է Destination Zero առաքելության իրականացման շրջանակներում և կոչված է ցուցադրելու ընկերության տեսլականը ապագայի ինքնավար, էլեկտրական և համատեղ օգտագործվող տեխնոլոգիաների վերաբերյալ:
Destination Zero առաքելության շրջանակներում Jaguar Land Rover ընկերությունը ձգտում է մոլորակը դարձնել ավելի անվտանգ, իսկ շրջակա միջավայրը էկոլոգիապես ավելի մաքուր։ Ընկերությունների գլխավոր նպատակը նորարարական լուծումների ներդրման միջոցով վնասակար արտանետումների ծավալի քչացումն է մինչև զրոյական մակարդակի և ճանապարհատրանսպորտային պատահարների և խցանումների բացակայությունը: Project Vector կոնցեպտն իրենից ներկայացնում է առաջադեմ, ունիվերսալ, լիովին պատրաստ ապագայի ինքնավար տեխնոլոգիաներին, հետազոտական էլեկտրոմոբիլ։
Ընդամենը չորս մետր երկարությամբ կոմպակտ և ունիվերսալ կոնցեպտ-մեքենան նախատեսված է քաղաքում տեղաշարժվելու համար: Վերալիցքավորվող մարտկոցները և փոխանցման բաղադրիչները տեղակայված են հատակի տակ, ինչն էլ ավելի է բարձրացնում մեքենայի ունիվերսալությունը։ Սրահի ներքին տարածքն առաջարկում է նստատեղերի կարգավորում անհատական կամ համատեղ օգտագործման համար և նույնիսկ առևտրային նպատակներով, օրինակ՝ ապրանքների առաքման համար։
Project Vector կոնցեպտը ստեղծվել է ապագայի քաղաքում կյանքի որակն էլ ավելի բարելավելու նպատակով ։ Այն մշակվել է ավտոմոբիլային նորարարությունների Ազգային կենտրոնում գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչների և այլ առաջադեմ տեխնոլոգիաների զարգացմամբ զբաղվող ընկերությունների սերտ համագործակցությամբ։ Project Vector-ը կլուծի շարժունակության խնդիրների լայն շրջանակ։
Ընկերությունը պլանավորում է համագործակցել Քովենթրիի քաղաքային խորհրդի և Ուեսթ Միդլենդսի իշխանությունների հետ, որպեսզի 2021 թվականի վերջին գործարկի բջջային ծառայություն։



