Range Rover Sport-ը 2021թ-ին կներկայանա նորություններով
29-07-2020
Land Rover ապրանքանիշի պատմության մեջ ամենադինամիկ մոդելը ՝ Range Rover Sport-ը, ստացել է մի շարք թարմացումներ։ Շքեղ և հզոր ամենագնացն էլ ավելի գրավիչ է դարձել հաճախորդների և բրենդի սիրահարների համար:
Առկա մոդելային շարքը եկել են ընդլայնելու նոր, հատուկ տարբերակները՝ HSE Silver-ը, HSE Dynamic Black-ը և SVR Carbon-ը։ Այժմ Range Rover Sport-ի սիրահարների համար ստեղծվել է ավելի լայն ընտրության հնարավորություն:


HST տարբերակը ներկայանում է նոր D350 դիզելային շարժիչով։ D350-ը նորագույն սերնդի վեց մխոցանի դիզելային շարժիչների շարքից մեկն է՝ պատկանող Ingenium ընտանիքին: Range Rover Sport-ի պատմության մեջ առաջին անգամ այս բոլոր շարժիչները ստեղծվել են «փափուկ հիբրիդ» (MHEV) տեխնոլոգիայով՝ 48Վ աշխատանքային լարմամբ և համապատասխանում են RDE2 արտանետումների խիստ ստանդարտին:
Այս վեց մխոցանի շարժիչները, որոնք փոխարինում են նախկին V6 և V8 դիզելային շարժիչներին հանդիսանում են Land Rover-ի սեփական մշակումը և առաջարկվում են D250, D300 եւ D350 տարբերակներով՝ 249-350 ձ.ուժ հզորությամբ։
Թարմացվել է SV Premium Palette թափքի գույների գունապնակը: Այժմ ավելացվել են ութ նոր տարբերակներ՝ մասնավորապես Tourmaline Brown-ը, Amethyst Grey-Purple-ը և Petrolix Blue-ը:


Ինտերիերը, որն առանձնանում է ֆունկցիոնալ դիզայնով, սրահում ստեղծում է "սպորտային շքեղության" հիանալի զգացողություն։ Ինտերիերում ինտեգրված Touch Pro Duo տեղեկատվական-ժամանացային համակարգը, որն ունի սենսորային կառավարում ապահովում է կապի լայն հնարավորություններ։
2021 մոդելային տարվա բոլոր Range Rover Sport-երը առաջարկում են նաև մի շարք նորարարություններ կապի և անվտանգության տեսանկյունից։ Այժմ բոլոր մոդելների համար՝ ստանդարտ համալրմամաբ, առաջարկվում են Apple CarPlay և Android Auto սմարթֆոնների ինտեգրման հարթակները։ 4G Wi-Fi-ը թույլ է տալիս միացնել մինչև ութ բջջային սարք, ինչի շնորհիվ վարորդը և ուղևորները ցանկացած պահի կարող են կապի մեջ մնալ:



