Фора Премиум

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ

ՕՆԼԱՅՆ ՄԵԴԻԱ

Վայելեք սիրելի երաժշտությունը, ռադիոհաղորդումներն ու պոդքաստները յուրաքանչյուր ուղևորության ժամանակ՝ առանց սմարթֆոնը օգտագործելու: Կապեք Ձեր Deezer և TuneIn հաշիվները InControl պորտալին և կառավարեք մուլտիմեդիա կոնտենտը ավտոմեքենայի սենսորային էկրանից: Հասանելի է միայն Connect Pro-ի առկայության դեպքում:

PRO ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Նավիգացիոն Pro1 օպցիոնալ համակարգը և օպցիաների Connect Pro փաթեթը թույլ են տալիս ցանկացած պահի գտնել տեղեկություններ համացանցում, ինչպես նաև վերահսկել ճանապարհային իրադրությունը իրական ռեժիմում: Դուք կարող եք պահպանել ընտրված նշանակետերը, կառավարել քարտեզները սենսորային ժեստերով և օգտվել քարտեզների թարմացման Map Care համակարգից:

ՁԱՅՆԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՖՈՒՆԿՑԻԱ

Փաթեթը ներառում է ավտոմեքենաների մեջ օգտագործման համար հարմարեցված InControl App հավելվածները: Դուք կարող եք կառավարել Ձեր Android™ կամ Apple™ սմարթֆոնը սարքավորումների վահանակի սենսորային էկրանի միջոցով:

ԴԻՄԱՊԱԿՈՒ ՊՈԵԿՑԻՈՆ ԴԻՍՓԼԵՅ

Դիմապակու վրա արտացոլում է կարևորագույն տեղեկությունները, այդ թվում՝ շարժման արագությունը, ընտրած փոխանցումը և նավիգացիոն համակարգի ցուցումները: Հստակ և գունավոր գրաֆիկական պատկերները թույլ կտան հեշտությամբ ստանալ տեղեկատվությունը:

ՂԵԿԱՆԻՎ

Վարորդի հարմարավետությունն ապահովելու համար կաշեպատ ղեկանիվի վրա տեղադրված են մուլտիմեդիա համակարգի, հեռախոսի և այլ համակարգերի կառավարման կոճակները: Իսկ ավտոմեքենայի սպորտային խառնվածքը կընդգծեն ծակոտկեն կաշվից պատրաստված R-Dynamic ներդիրները:

REMOTE ՀԱՎԵԼՎԱԾ

Թույլ է տալիս կողպել և բացել ավտոմեքենան, որոշել դրա գտնվելու տեղը, ուղևորությունից առաջ սահմանել սրահի ջերմաստիճանն ու սմարթֆոնի կամ խելացի ժամացույցի օգնությամբ հետևել երթուղիներին: Համատեղելի է սմարթֆոնների մեծ մասի, ինչպես նաև Android Wear™ և Apple Watch® սարքերի հետ:

ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

INGENIUM

Range Rover Evoque-ի համար նախատեսված Ingenium շարքի շարժիչները կբավարարեն ցանկացած վարորդի կարիքները՝ առաջարկելով ինչպես անհավանական դինամիկա, այդպես էլ ընթացքի զարմանալի սահունություն և վառելիքի նվազագույն ծախս: 

ՓԱՓՈՒԿ ՀԻԲՐԻԴ (MHEV)

Փափուկ հիբրիդի տեխնոլոգիան (MHEV)2 նպաստում է Range Rover Evoque-ի վառելիքի խնայողությանը արգելակման ժամանակ առաջացող էներգիայի կուտակման, պահպանման և շարժիչի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով հետագա օգտագործման շնորհիվ:

IGUIDE (ՀԱՍԱՆԵԼԻ ԿԼԻՆԻ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ)

iGuide-ը՝ շահագործման ձեռնարկի բջջային տարբերակը, մշտապես կպատասխանի Ձեր ցանկացած հարցի: Land Rover iGuide հավելվածը կպատմի Range Rover Evoque-ի բոլոր կարևորագույն ֆունկցիաների և կառավարման օրգանների մասին:

ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԿԱԽՈՑԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Range Rover Evoque-ը սարքավորված է ամբողջությամբ անկախ կախոցային ժամանակակից համակարգով՝ հետևի բազմալծակ կախոցով: Այս համակարգի անհավանական կոմպակտության շնորհիվ ավտոմեքենան առանձնանում է տարողունակ բեռնախցիկով:

ԴԻՆԱՄԻԿ ՌԵԺԻՄ

Ճանապարհային պայմանների ադապտացման Terrain Response 2 համակարգով սարքավորված ավտոմեքենաներն առաջարկում են լրացուցիչ կարգավորում՝ դինամիկ ռեժիմ, որը չափաբերում է կախոցն այնպես, որպեսզի ապահովվի ավելի մեծ վերահսկողություն, բացառիկ կառավարելիություն և արագ արձագանք:

9-ԱՍՏԻՃԱՆ ԱՎՏՈՄԱՏ ՓՈԽԱՆՑՈՒՄԱՏՈՒՓ

Range Rover Evoque-ի 9-աստիճան ավտոմատ փոխանցումատուփը, որի 9 փոխանցումային թվերը դասավորված են միմյանց հնարավորինս մոտ, թույլ է տալիս ընտրել օպտիմալ փոխանցումը՝ նպաստելով վառելիքի արդյունավետ ծախսին և արագացմանը: Փոխանցումների փոխարկումը կատարվում է գրեթե աննկատ, իսկ դրա ալգորիթմը ավտոմատ կերպով հարմարվում է Ձեր վարելաոճին:

ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԻՆԱՄԻԿ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ (DSC)

Կայունության դինամիկ վերահսկման համակարգը (DSC) հետևում և շտկում է Range Rover Evoque-ի վարքը ավտոմեքենային առավելագույն կայունություն հաղորդելու համար: DSC համակարգը նվազեցնում է շարժիչի ոլորող մոմենտը և գործարկում համապատասխան անիվների արգելակները, որպեսզի շտկի ավտոմեքենայի շարժման հետագիծը և հակազդի թեր- կամ գերշրջադարձելիությանը:

 

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՍԱՅԹԱՔՈՒՆ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԻ ՎՐԱ ՄԵԿՆԱՐԿԻ ՀԱՏՈՒԿ ՌԵԺԻՄ՝ LOW TRACTION LAUNCH

Ապահովում է ոլորող մոմենտի օպտիմալ վերահսկողություն սայթաքուն մակերևույթի վրա մեկնարկի պահին: Սայթաքուն մակերևույթի վրա մեկնարկի Low Traction Launch հատուկ ռեժիմը մնում է ակտիվ, քանի դեռ Range Rover Evoque-ի արագությունը չի հասել 30 կմ/ժ, այնուհետև փոխարինվում է վարման ընտրված ռեժիմով:

ԶԱՌԻՎԱՅՐ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ (HDC)

Զառիվայր վերահսկելի շարժման համակարգն օգնում է սահուն իջնել կտրուկ լանջերով: Այն հետևում է ավտոմեքենայի մշտական արագությանը և կարգավորում է յուրաքանչյուր անիվի արգելակման ճիգը:

ԶԱՌԻՎԵՐ ՍԱՀՈՒՆ ՄԵԿՆԱՐԿԻ ՀԱՄԱԿԱՐԳ (GRC)

Range Rover Evoque-ը սարքավորված է զառիվեր սահուն մեկնարկի համակարգով: Դրա նպատակն է կանխել ավտոմեքենայի հետ գլորվելը, երբ լանջի վրա բաց է թողվում արգելակի ոտնակը:

ԿՑՈՐԴՈՎ ՀԵՏԸՆԹԱՑ ՇԱՐԺՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ

Կցորդով հետընթաց շարժմանն օժանդակող կատարելագործված օպցիոնալ համակարգը3 թույլ է տալիս վերահսկել կցորդի հետագիծը: Օգտագործելով շրջադարձային փոխարկիչը՝ համակարգն իր վրա է վերցնում Range Rover Evoque-ի ղեկային կառավարումը և ուղղում կցորդը սենսորային էկրանին արտացոլվող ցանկալի հետագծով:

ՋՐԱՅԻՆ ԽՈՉԸՆԴՈՏԻ ԽՈՐՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԻՉՆԵՐ WADE SENSING

Օպցիոնալ Wade Sensing4 համակարգն օգնում է վստահորեն հաղթահարել ջրային խոչընդոտները: Այս համակարգն իրական ռեժիմում արտացոլում է ավտոմեքենայի շուրջ ջրի մակարդակի մասին տվյալները և կնախազգուշացնի Ձեզ, եթե ջրային խոչընդոտն ավելի խորը կլինի, քան թույլատրելի ցուցանիշն է: Պետք է նշել, որ Range Rover Evoque-ն առանձնանում է իր դասում առավելագույն ցուցանիշով՝ 600 մմ:

ԶԱՆԱԶԱՆ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ՑԱԾՐ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ ԿՐՈՒԻԶ ԿՈՆՏՐՈԼ (ATPC)

Այս նորարարական համակարգը թույլ է տալիս սահմանել և պահպանել ավտոմեքենայի շարժման անփոփոխ արագություն բարդ ճանապարհային պայմաններում: Զանազան մակերևույթների վրա ցածր արագություններով տեղաշարժման կրուիզ կոնտրոլն աշխատում է սովորական կրուիզ կոնտրոլ համակարգի սկզբունքով՝ 1,8-ից մինչև 30 կմ/ժ արագության տիրույթում:

ՎԱՐՈՐԴԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

ՎԹԱՐԱՅԻՆ ԱՐԳԵԼԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Հայտնաբերելով բախման վտանգ՝ համակարգն արձակում է տեսողական նախազգուշացում: Եթե վարորդը ոչ մի գործողություն չի ձեռնարկում, արգելակումն իրականացվում է ավտոմատ կերպով: Համակարգը ավտոմեքենաները ճանաչում է 5-ից մինչև 80 կմ/ժ շարժվելիս, իսկ հետիոտներին և հեծանվորդներին՝ 5-ից 60 կմ/ժ արագության պայմաններում:

ՇԱՐԺՄԱՆ ՇԱՐՔԻՑ ՇԵՂՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ

Հայտնաբերում է ավտոմեքենայի ոչ մտածված շեղումը ընթացիկ հետագծից և գործարկում է ղեկային կառավարման համակարգը ավտոմեքենան սահուն կերպով շարք վերադարձնելու համար:

ԿԱՅԱՆՄԱՆ ԱՌՋԵՎԻ ԵՎ ՀԵՏԵՎԻ ՑՈՒՑԻՉՆԵՐ

Հեշտացնում են մանևրումը: Ընտրեք հետընթաց փոխանցումը կամ համապատասխան ֆունկցիան սենսորային էկրանի վրա: Պատկերներն ու ձայնային ազդանշանները կհուշեն, թե կայանման ընթացքում որքան եք մոտեցել խոչընդոտներին:

ՀԵՏԻՆ ՏԵՍԱԴԱՇՏԻ ՏԵՍԱԽՑԻԿ

ՀԵՏԻՆ ՏԵՍԱԴԱՇԱպահովում է հիանալի տեսադաշտ հետընթաց շարժման ժամանակ: Սենսորային էկրանին արտացոլվում է Range Rover Evoque-ի պատկերը, ինչպես նաև դրա տեղաշարժման կանխատեսվող հետագիծը, ինչը հեշտացնում է կայանումը:Ի ՏԵՍԱԽՑԻԿ

 

ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹՆԵՐ

ОТКРЫТЬ ВСЕ
ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹ PARK


ԿԱՅԱՆՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ

Park փաթեթը ներառում է չորս օպցիա: Կայանմանն օժանդակող համակարգն իր վրա է վերցնում ղեկային կառավարումը՝ հեշտացնելով զուգահեռ և ուղղահայաց կայանումը, ինչպես նաև կայանատեղիից ելքը: Գրաֆիկական պատկերներն ու նախազգուշացումներն օգնում են մանևրելու ընթացքում:


ԿԱՅԱՆՄԱՆ ՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՊԱՐԱԳԾՈՎ

Թույլ է տալիս վստահորեն մանևրել սահմանափակ տարածության պայմաններում: Առջևից, հետևից և կողքերից տեղադրված ցուցիչները իրական ժամանակի ռեժիմում արձակում են տեսողական և ձայնային ազդանշաններ՝ տեղեկացնելով, թե որքան եք մոտեցել խոչընդոտին:


ՀԵՏԵՎԻՑ ՄՈՏԵՑՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Կնախազգուշացնի Ձեզ ցանկացած կողմից մոտեցող այլ փոխադրամիջոցների կամ հետիոտների մասին: Չափազանց օգտակար կլինի կայանատեղիից հետընթաց դուրս գալիս, եթե անգամ հետևի տեսադաշտը փակ է:


ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻՑ ԱՆՎՏԱՆԳ ԵԼՔԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Ապահովում է Range Rover Evoque-ից դուրս եկող ուղևորների անվտանգությունը՝ զգուշացնելով պոտենցիալ վտանգների մասին, օրինակ՝ կողքից անցնող ավտոմեքենաների կամ հեծանվորդների մասին:

ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹ DRIVE

ԱԴԱՊՏԻՎ ԿՐՈՒԻԶ ԿՈՆՏՐՈԼ

Drive5 փաթեթը ներառում է երեք օպցիա: Ադապտիվ կրուիզ կոնտրոլը կօգնի ավտոմեքենային պահպանել անվտանգ տարածություն ճանապարհին մշտական կամ փոփոխական արագությամբ ընթանալիս: Եթե առջևից ընթացող ավտոմեքենան դադարեցնում է շարժումը, Ձեր ավտոմեքենան նույնպես սահուն կարգելակի մինչև կանգ առնելը:

ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ԿԱՆԽՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՖՈՒՆԿՑԻԱ

Օպցիաների Drive Pro փաթեթը ներառում է օպցիաների Drive փաթեթի ֆունկցիաները, ինչպես նաև շարժման շարքի պահպանման համակարգը, վերադասավորվելու ժամանակ ճանապարհային միջադեպերի կանխմանն օժանդակող ֆունկցիան, ադապտիվ կրուիզ կոնտրոլը՝ խիտ հոսքում տեղաշարժմանն օժանդակող ֆունկցիայով, և բարձր արագություններով շարժման ժամանակ վթարային արգելակման համակարգը:

ԲԱՐՁՐ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՇԱՐԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՎԹԱՐԱՅԻՆ ԱՐԳԵԼԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Հայտնաբերում է այլ փոխադրամիջոցի հետ ճակատային բախման վտանգը և տեղեկացնում է վարորդին արգելակելու անհրաժեշտության մասին: Եթե վարորդը քայլեր չի ձեռնարկում, Range Rover Evoque-ը գործարկում է արգելակները՝ նվազեցնելով հնարավոր հարվածի ուժը: Բարձր արագություններով շարժման ժամանակ վթարային արգելակման համակարգը աշխատում է 10-ից 160 կմ/ժ արագությունների տիրույթում:

ՕՊՑԻԱՆԵՐԻ ՓԱԹԵԹ DRIVER ASSIST


ԱԴԱՊՏԻՎ ԿՐՈՒԻԶ ԿՈՆՏՐՈԼ՝ ՂԵԿԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕԳՆԱԿԱՆԻ ՖՈՒՆԿՑԻԱՅՈՎ

Driver Assist5 փաթեթը ներառում է ութ օպցիա: Ղեկային կառավարման օգնականի ֆունկցիայով ադապտիվ կրուիզ կոնտրոլը կօգնի մնալ երթևեկության շարքում և կպահպանի անվտանգ տարածություն առջևից ընթացող ավտոմեքենայից: Շարժիչը, արգելակները և ղեկային կառավարման համակարգն աշխատում են ավտոմատ ռեժիմում:


ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ԿԱՆԽՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ

Եթե վերադասավորումը սկսելու պահին Range Rover Evoque-ի «կույր» գոտում հայտնաբերվում է այլ փոխադրամիջոց, ֆունկցիան ակտիվացնում է համապատասխան արտաքին հայելու վրա տեղադրված նախազգուշացնող ինդիկատորը: Այն նաև հստակորեն շտկում է ղեկային կառավարումը՝ թույլ տալով իրականացնել երթևեկության բոլոր մասնակցիների համար անվտանգ մանևր:


ԲԱՐՁՐ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՇԱՐԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՎԹԱՐԱՅԻՆ ԱՐԳԵԼԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Հայտնաբերում է այլ փոխադրամիջոցի հետ ճակատային բախման վտանգը և տեղեկացնում է վարորդին արգելակելու անհրաժեշտության մասին: Եթե վարորդը քայլեր չի ձեռնարկում, Range Rover Evoque-ը գործարկում է արգելակները՝ նվազեցնելով հնարավոր հարվածի ուժը: Բարձր արագություններով շարժման ժամանակ վթարային արգելակման համակարգը աշխատում է 10-ից 160 կմ/ժ արագությունների տիրույթում:


ՇՐՋԱՆԱԾԻՐ ՏԵՍԱԴԱՇՏԻ ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ

Range Rover Evoque-ի պարագծով տեղադրված չորս աննկատ թվային տեսախցիկներն ապահովում են ավտոմեքենայի շրջակա տարածքի համայնապատկերային տեսադաշտ, այդ թվում՝ տեսքը վերևից: Սենսորային էկրանին կարելի է արտացոլել միանգամից մի քանի տեսանկյունից ստացված պատկերներ: Պարագծային տեսախցիկներն օգնում են զանազան մանևրների կատարման ժամանակ: Օրինակ, դրանք հեշտացնում են կայանումը և տեղաշարժը սահմանափակ տարածության դեպքում:


ԿԱՅԱՆՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ

Համակարգի ակտիվացումը կօգնի Range Rover Evoque-ին գտնել համապատասխան տարածք կայանելու համար: Դրա օգնությամբ ավտոմեքենան թե՛ ինքնուրույն կիրականացնի կայանումը, թե՛ դուրս կգա կայանատեղիից:


ԿԱՅԱՆՄԱՆ ՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՊԱՐԱԳԾՈՎ

Թույլ է տալիս վստահորեն մանևրել սահմանափակ տարածության պայմաններում: Առջևից, հետևից և կողքերից տեղադրված ցուցիչները իրական ժամանակի ռեժիմում արձակում են տեսողական և ձայնային ազդանշաններ՝ տեղեկացնելով, թե որքան եք մոտեցել խոչընդոտին:


ՀԵՏԵՎԻՑ ՄՈՏԵՑՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Կնախազգուշացնի Ձեզ ցանկացած կողմից մոտեցող այլ փոխադրամիջոցների կամ հետիոտների մասին: Չափազանց օգտակար կլինի կայանատեղիից հետընթաց դուրս գալիս, եթե անգամ հետևի տեսադաշտը փակ է:


ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻՑ ԱՆՎՏԱՆԳ ԵԼՔԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Ապահովում է Range Rover Evoque-ից դուրս եկող ուղևորների անվտանգությունը՝ զգուշացնելով պոտենցիալ վտանգների, օրինակ՝ կողքից անցնող ավտոմեքենաների կամ հեծանվորդների մասին:

 

КОМФОРТ И УДОБСТВО

ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐԱՅԻՆ ՏԱՆԻՔ

Օպցիոնալ ֆիքսված կամ շարժական⁶ համայնապատկերային տանիքը լցնում է սրահը լույսով և դարձնում այն ավելի գողտրիկ:

ԲԵՌՆԱԽՑԻԿԻ ԴՌԱՆ ՍԵՆՍՈՐԱՅԻՆ ԱՆՀՊՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Բեռների բաժանմունքի դռան սենսորային անհպում կառավարման ֆունկցիան⁷ թույլ է տալիս բացել և փակել այն՝ առանց ձեռքերը զբաղեցնելու:

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՐՁԱԿԻ ՍԱՌԵՑՎՈՂ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

Կենտրոնական բարձակի առաջնամասում տեղադրված օպցիոնալ սառեցվող բաժանմունքը թույլ կտա ուղևորության ժամանակ վայելել զովացուցիչ ըմպելիքները: Այն տեղավորում է 500 մլ ծավալով մինչև չորս շիշ, որոնց ջերմաստիճանը կպահպանվի 5°C մակարդակում:

ԻՆՏԵՐԻԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Օպցիան թույլ է տալիս ընտրել սրահի լուսավորման տասը գույներից մեկը:

1Հասանելի է միայն Connect Pro համակարգի և արագության ադապտիվ սահմանափակիչով ճանապարհային նշանների ճանաչման համակարգի առկայության դեպքում:
2 Միայն P300 շարժիչով ավտոմեքենաների համար:
3 Հասանելի է միայն հանովի քարշակման սարքավորման կամ դուրս քաշվող էլեկտրակառավարվող քարշակման սարքավորման, Touch Pro Duo համակարգի և շրջանածիր տեսադաշտի տեսախցիկների համակարգի առկայության դեպքում:
4 Հասանելի է շրջանածիր տեսադաշտի տեսախցիկների համակարգի կազմում: Հասանելի է միայն ինքնամգացման ֆունկցիայով, էլեկտրակառավարվող, տաքացվող և մերձդռնային տարածության լուսավորման լամպերով սարքավորված արտաքին հայելիների, ինչպես նաև օպցիաների Drive կամ Driver Assist փաթեթների առկայության դեպքում:
5 Հասանելի է շրջանածիր տեսադաշտի տեսախցիկների համակարգի կազմում: Հասանելի է միայն ինքնամգացման ֆունկցիայով, էլեկտրակառավարվող, տաքացվող և մերձդռնային տարածության լուսավորման լամպերով սարքավորված արտաքին հայելիների առկայության դեպքում:
6Հասանելի է 2019 թվականի հունիսից: Օպցիոնալ շարժական համայնապատկերային տանիք ընտրելիս առջևի և հետևի նստատեղերի վերևում ազատ տարածության ծավալը կփոքրանա:
7 Հասանելի է միայն ավտոմեքենայի առանց բանալիի մուտքի համակարգի առկայության դեպքում:

InControl համակարգի ֆունկցիաների և օպցիաների հասանելիությունը կախված է շուկայից: Ձեր երկրում առկայության և ամբողջական պայմանների մասին տեղեկությունները ճշտեք Land Rover-ի տեղական դիլերից:InControl տեխնոլոգիայի մասին տեղեկություններն ու դրանց լուսանկարերը, այդ թվում՝ էկրանի ձևավորումն ու գործողությունների հաջորդականությունը կարող են փոփոխվել՝ կախված ծրագրային ապահովման տարբերակից, թարմացումներից և զանազան օպցիաների ընտրության հետ կապված այլ համակարգային/տեսողական կարգավորումներից: Որոշ ֆունկցիաներ պահանջում են համապատասխան գնային տարիֆով SIM քարտի առկայություն: Ձեր դիլերի սահմանած սկզբնական ժամկետի ավարտից հետո անհրաժեշտ կլինի երկարաձգել բաժանորդագրությունը: Շարժական ցանցի ծածկույթը չի երաշխավորվում ամենուրեք: InControl Apps և Remote հավելվածները անհրաժեշտ է ներբեռնել Apple / Play Store խանութներից: Պահպանեք անվտանգության կանոնները ավտոմեքենայում տեղադրված համակարգերից օգտվելիս: Վարորդն անընդհատ պետք է վերահսկի ավտոմեքենայի ընթացքը:

ПРЕДУПРЕЖДЕНИЕ

You are about to leave . Please note that cannot be responsible for any content or validity outside of this domain.